ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների առաջնության նոր չեմպիոն Ամստերդամի «Այաքս»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներքին առաջնության հերթական տուրում 4:1 հաշվով հաղթելով «Դե Գրաֆսհապ»-ին, «Այաքս»-ը 5-ամյա դադարից հետո, և իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն: Երկրորդ տեղում ՊՍՎ-ն է, իսկ եռյակի վերջում` «Ֆեյենորդ»-ը:
«Այաքս»-ն այս տարի դարձել էր նաև Նիդերլանդների գավաթակիր: