«Հրապարակ». Հակասական տեղեկություններ՝ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից

«Հրապարակ». Հակասական տեղեկություններ՝ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից

«Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից: Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել և վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու: Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵԱՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի և Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին հետին պլան մղելով:

Ապա տեղեկություն ստացանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տևել: Եվ որքան էլ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հերքել և ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանությունը սովորել է թաքցնել այդ մանրամասները»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում