Հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի երիտասարդական թիմը ԵԱ-ում 5-րդն է
06/06/2019 13:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդհանուր հաշվարկում հավաքելով 93 միավոր գրավեց 5-րդ տեղը (1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ): Առաջին տեղում Ռուսաստանն է 159, երկրորդում` Վրաստանը` 151, երրորդում` Հունգարիան` 124 և չորրորդում` Թուրքիան` 95 միավորով:
Հայաստանի հավաքականի կազմում Մալխաս Ամոյանը դարձավ ոսկե, Հայկ Մելքիյանը` արծաթե, իսկ Հրաչյա Պողոսյանը և Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ: