Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
07/06/2019 12:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող ըմբշամարտի առաջնությունում 57 կգ քաշային Հարություն Մանուկյանը 1/8 եզրափակչում կմրցի Իսպանիան ներկայացնող Հայկ Նահապետյանին: 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը` Ֆատի Վեջսելին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը` Շիմոն Վոյտկովսկուն Լեհաստանից: 79 կգ քաշում որակավորման փուլից մրցապայքարը կսկսի Արամ Ավագյանը, ով կփորձի գերազանցել հունգար Միլան Մեստերին: 97 կգ քաշում Կոլյա Հարությունյանը ¼ եզրափակչում կգոտեմարտի Օլեգ Մատորնիի հետ:
Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի հունիսի 9-ին: