19.1 C
Yerevan

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի պատասխան«Ապառաժ» գործակալության հարցի. «Ինչպե՞ս կմեկնաբանեք կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հունիսի 13–ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությունը այն մասին,որ անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը»:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետևողական գործունեությունը՝ ուղղված Արցախի և ԱՄՆ-ի միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա:

Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա»,- ընդգծել է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

spot_imgspot_img