Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
18/06/2019 20:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1217 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 364 մարդ (109 կին, 185 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 853 մարդ (256 կին, 435 երեխա)», – ասված էհաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր որևէ բնակիչ չի վերադարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում