ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը
19/06/2019 17:27

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ամերիկյան վարչակազմը դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը:
Թուրքիայի դեմ քաղաքականության կոշտացման պատճառը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի գնումն է:
Ներկայում Ամերիկայի ազգային անվտանգության խորհրդում, պետդեպարտամենտում և Ֆինանսների նախարարությունում քննարկվող պատժամիջոցների ամենալուրջ փաթեթը կթուլացնի Թուրքիայի առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող տնտեսությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում