«Լոռի»-ն նոր համալրում ունի Կոլումբիայից
24/06/2019 17:02

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Կոլումբիայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոլումբացի կիսապաշտպան Խուլիան Անդրես Մենդոսա Բլանկոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Լոռիի» հետ:25-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել հայրենի «Ռեալ Քարթագենա» ակումբից, որտեղից էլ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
Օրեր առաջ վանաձորրյան ակումբը հայտնել էր նաև նոր գլխավոր մարզչի հետ պայմանագրի ստորագրման մասին: «Լոռիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: