Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին
17/07/2019 11:21

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում