«Արսենալ»-ը նոր համալրում կարող է ունենալ Բրազիլիայից
29/07/2019 12:06

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը նոր համալրում կունենա Բրազիլիայի հավաքականից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Deutschland-ը: «Զինագործներին» կարող է միանալ Բրազիլիայի ազգային թիմի և «Գրեմո»-ի հարձակվող Էվերտոնը: Հարձակվողի տրանսֆերի համար «Արսենալ»-ը պետք է վճարի 40 միլիոն եվրո:
Էվերտոնը համարվում է «Ֆորտալեզե» ակումբի սան, սակայն 16 տարեկանից հանդես է գալիս «Գրեմո» ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ակումբի 13 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: