Լրատվամիջոցները կասկածի տակ են առել Բայդենի՝ 2020-ին Թրամփին հաղթելու հնարավորությունը
12/08/2019 10:31

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահի թեկնածու Ժոզեֆ Բայդենը մի շարք սխալներ թույլ տվեց և դրանով իսկ կասկածի տակ դրեց 2020թ․-ի նախագահական մրցավազքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Բայդենի վերջին սխալները կուսակցության որոշ ակտիվիստների նյարդայնացնում են և կասկածներ առաջացնում թեկնածուի վերաբերյալ։
Այսպես, վերջերս Բայդենը հայտարարել էր, որ «աղքատ երեխաները նույնքան խելացի և տաղանդավոր են, որքան սպիտակ երեխաները»:
Այս հայտարարությունից հետո թեկնածուն փորձեց ճշգրտել ասածը, նշելով, որ նկատի ուներ «հարուստ ընտանիքների երեխաներին»:
Դրանից հետո Թրամփը թվիթերում գրեց, որ ԱՄՆ-ը չի կարող ունենալ այսպիսի նախագահ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում