Գրոսմայստեր Արման Միքայելյանը երրորդն է Ռիգայում
12/08/2019 11:20

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը Ռիգայի շախմատային միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիգայի մրցաշարի վերջին` 9-րդ տուրում, Արման Միքայելյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել:
Միքայելյանը 9 հնարավորից հավաքել է 7 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 24-րդ՝ 6 միավորով:
Մրցաշարի հաղթողը Լատվիայից Իգոր Կովալենկոն է: