Անգլիական ակումբին զրկել են Ֆուտբոլային լիգայից
28/08/2019 16:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Անգլիայի ֆուտբոլային ամենահին ակումբներից «Բերիին» զրկել են Անգլիայի առաջնությանը (EFL) հանդես գալուց։ sport24.ru-ի հաղորդմամբ, EFL-ը հայտարարել է, որ «Բերիին» զրկելու պատճառն այն է, որ ակումբը չի կարողացել լուծել իր ֆինանսական խնդիրները կամ գտնել նոր գնորդ։
C& N Sporting Risk Limited կազմակերպությունը հրաժարվել է ակումբի ձեռքբերումից։
«Բերին» EFL-ում հանդես է գալիս 125 տարի (1894 թվականից)։ 1900 և 1903 թվականներին արժանացել է Անգլիայի գավաթին։ «Բերին» 1992 թվականից հետո առաջին ակումբն է, որին զրկել են EFL-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում