«Ժողովուրդ». Գնում խորհրդի նիստի, իսկ օրակագի մասին տեղեկություն չունեն
30/08/2019 07:39
Նմանատիպ
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկացանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից:
Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Անի Սամսոնյանը:
Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան՝ ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում