Լարիսա Մինասյանը «ՎԵՏՕ»-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն
12/09/2019 14:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: «ՎԵՏՕ» շարժման ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Քիչ առաջ «ՎԵՏՕ»-ի հերթապահներին այցելեցին ոստիկանությունից: Պարզվում է տիկին Լարիսան «ՎԵՏՕ»-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն: Այս թեմայով մանրամասները կներկայացնենք ուղիղ եթերով:
Հերթապահությունը շարունակվում է…»:
Նշենք, որ շարժումը երկուշաբթի օրվանից հերթապահություն է սահմանել «Սորոսի» գրասենյակի մոտ: Շարժման մասնակիցների խոսքերով, իրենք այսկերպ հնարավորություն են տալիս հանրությանն իմանալ, թե ովքեր մուտք ու ելք ունեն գրասենյակ, ովքեր են գումար վերցնում ու վաճառում հայրենիքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում