Պուտինն աշխատանքից ազատել է Պատիժների կատարման դաշնային ծառայության պետին ու 5 գեներալի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոյին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Իրավական տեղեկատվության կայքում հրապարակված փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 30–ին։
Կորնիենկոն գլխավորել է Պատիժների կատարման դաշնային ծառայությունը ավելի քան 7 տարի։ Մինչ այդ նա ծառայել է անվտանգության մարմիններում, գլխավորել Պետական ֆելդեգերական ծառայությունը։
Պուտինը պաշտոնանկ է արել հինգ գեներալի և երկու դատախազի։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կորնիենկոն ազատվել է պաշտոնից ծառայության մեջ գտնվելու ընթացքում տարիքի պատճառով. սեպտեմբերի 30–ին լրացել է նրա 65-ամյակը։
Կորնիենկոն գլխավորել է ՊԿՏԾ–ը ավելի քան 7 տարի` 2012թ.–ի հունիսից։
Մինչ այդ նա ծառայել է պետանվտանգության մարմիններում, եղել է Պետական ֆելդեգերական ծառայության ղեկավար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում