-1.9 C
Yerevan

Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Երբ ես ընտրվեցի ՀՖՖ նախագահ, հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով ու ունեմ այլ առաքելություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ով այսօր հրաժարական է ներկայացրել:

«Ես ասել էի, որ մենք բոլորս մեկ նպատակով ենք եկել հայկական ֆուտբոլ՝ առողջացնել այն, ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ, ընտրել նոր գործկոմի անդամների, նոր ՀՖՖ նախագահի, ով կզբաղվի ֆուտբոլի առողջացմամբ ու զարգացմամբ: Դեկտեմբերի 23-ին մենք կունենանք հերթական ժողովը, նոր նախագահ ու նոր գործկոմ»,-ասաց Վանեցյանը:

Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ասաց, որ գործկոմի այսօրվա նիստում քննարկումները եղել են բացառապես ֆուտբոլի մասին. «Պետք է ֆիքսել, որ Վանեցյանի հրաժարականը ֆուտբոլային է, իսկ գործկոմը ողջունել է Վանեցյանի պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը, սակայն գործկոմն իր պատասխանատվությունն էլ է գիտակցում ֆուտբոլի առողջացման հարցում: Մոտակա մեկ ամիսը՝ մինչև գործկոմի նոր նիստը, մեր միակ գործը լինելու է ՀԿ-ների ցուցակը մաղելը: Իսկ ընթացիկ կառավարմամբ կզբաղվի Արմեն Մելիքբեկյանը»:

Վանեցյանը լրագրողներին հորդորեց չքաղաքականացնել հարցը, լարված հարաբերություններ չկան. «Թե քաղաքական դաշտում ով ինչ կասի ու ինչ գործունեություն կծավալի, դա յուրաքանչյուրի գործն է, իսկ այսօր քննարկվել են բացառապես ֆուտբոլային հարցեր: Ես եմ առաջարկել իմ հրաժարականը: Ինչ-որ մեկը պետք է այսօրվա վիճակի պատասխանատվությունը վերցնի իր վրա: Ես հանդես եկա հայտարարությամբ, որն իմ գործընկերների կողմից արժանացավ հավանության: Միևնույն ժամանակ գործկոմի անդամները հայտարարեցին, որ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցող նիստում ընտրվելու է նոր գործկոմ ու նոր ՀՖՖ նախագահ»։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանի I Հանրապետության ավիացիան

Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին,...

Մարզերում ձյուն է տեղում․ առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում...

Հայոց բանակը հայկական աշխարհի պաշտպանության երաշխիքն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ...