-7.9 C
Yerevan

12-րդ դասարանցիները դեկտեմբերին քննություններ կհանձնեն մի քանի առարկաներից

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

Վանեվան գյուղն արդեն ունի լուսավորության ժամանակակից համակարգ

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից,...

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  Times.am: 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (թեստ)-24.12.2019թ.

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ)-25.12.2019թ.

«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)-26.12.2019թ.

Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Նախարարությունից նշում են, որ սովորողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, միևնույն առարկայից և՛միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է սովորողի նախընտրած գնահատականը (միավորը):

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: 12-րդ դասարանում անցկացվող Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` նախարարության երաշխավորած դասագրքերի և նյութերի հիման վրա:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռոնալդուն 780 000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց է նվեր ստացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար...

Վանեվան գյուղն արդեն ունի լուսավորության ժամանակակից համակարգ

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից,...

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...