Սպիտակում երկրաշարժ է գրանցվել
24/06/2013 15:22
Կարդացեք նաև
ՀՀ տարածքում՝՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, հունիսի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են’ հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնութ? ?ան 44.210: Ըստ նախնական տեղեկատվության, երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում’ 3 բալ ուժգնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում