Ֆրանսիայի փոստը հատուկ նամականիշ է թողարկել Էդվարդ Նալբանդյանի նկարով

Ֆրանսիայի փոստը հատուկ նամականիշ է թողարկել’ նվիրված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նամականիշի վրա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նկարն է եւ ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշը: Այն մարվել է հունիսի 24-ին:

Հայաստանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնել է մայիսի 16-ին: Ստրասբուրգում հունիսի 24-ին մեկնարկել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որտեղ ելույթ կունենա Էդվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում