Մարզերում աշխատավարձի պարտքը շարունակում է աճել
Կարդացեք նաև
«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 23-ի «Մեկ ամսում Սյունիքը յոթ միլիոն դրամ պարտք է կուտակել» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ համայնքներում աշխատավարձի պարտքը 78,2 միլիոն դրամ է: Հենվել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարության տվյալների վրա: Նույն աղբյուրի համաձայն, երկու ամիս անց’ հունիսի 15-ի դրությամբ, ՀՀ համայնքներում աշխատավարձի պարտքը 108,2 միլիոն դրամ է: Հատկապես «աչքի են ընկել» Գեղարքունիքն ու Արմավիրը:
Առաջվա նման պարտքեր չունեն Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի համայնքները: Արագածոտնի համայնքները նոր պարտքեր չեն կուտակում, բայց հնից եկող 5,169 միլիոն դրամ պարտքն են «շալակած տանում»: Շիրակն էլ նույն վիճակում է, հնից տանում է 1,532 միլիոն դրամ աշխատավարձի պարտք ու նորը չի կուտակում: Սյունիքում ամբողջությամբ մարել են ապրիլին եղած ողջ պարտքը: Հիշեցնենք, որ այստեղ նոր մարզպետ ունեն’ «ժամանակավոր պաշտոնակատար» կարգավիճակով:
Կարկուտից տուժած, Երեւան-Արմավիր մայրուղին փակելու ու դրանով փոխվարչապետի ու վարչապետի ընդունելությանն արժանացած Արմավիրը շարունակում է պարտքեր կուտակել»:
Առավել մանրամասն’ թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում