Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները
08/01/2020 17:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները, քանի դեռ չեն պարզվել Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի պատճառները:
Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը։
«Նախքան ողբերգության պատճառները պարզելը, մենք որոշեցինք դադարեցնել ուկրաինական ավիաընկերությունների աշխատանքը Իրանի օդային տարածքում»,– gazeta.ru-ի փոխանցմամբ, ասել է Ալեքսեյ Գոնչարուկը։
Նա նշել է, որ որոշումը կվերանայվի ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելուց հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում