Ադրբեջանում Մեհրիբան Ալիեւայի համար պետության երկրորդ դեմքի կարգավիճակ է ձեւավորվում
Նմանատիպ
Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն Ադրբեջանի դեմոկրատական աշխարհ կուսակցության (DADT) կողմից առաջադրման հետ կապված պաշտոնական տեղեկատվության բացակայության պատճառով շատ դիտորդներ ենթադրություններից կորցրել են իրենց. երկրի առաջին տիկնոջ թեկնածության առաջադրումը «ինքնագործունեությո՞ւն» էր, թե՞ դա մտածված քայլ էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն, ով, ի դեպ, եւս պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, գտնում է, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների առաջ գաղտնի արգելքված է Ալիեւայի անձի քննարկումը, եւ այդ պատճառով հազիվ թե որեւէ մեկը կարող էր նման «ինքնագործունեություն» դրսեւորել: Նա չի բացառում, որ Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությունը, թեկո? ?զ եւ նման անորոշ կերպով, կարող է քաղտեխոնոլգիական քայլ լինել, որի նպատակը հասարակական կարծիքը փորձելն է: Դա կարող է լինել նաեւ իշխանության կողմից «պահուստային թեկնածու»-ի տարբերակ, գտնում է Օրուջլուն:
Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն եւս գտնում է, որ դա կարող է լինել 2018 թ-ի հաջորդ նախագահական ընտրություններին ուղղված հանրային կարծիքի նախնական ստուգման քայլ: Դրա հետ միասին, նա չի բացառում, որ դա կարող է լինել քաղաքական տեխնոլոգիայի քայլ’ կապված ներկայիս ընտրությունների հետ:
Սակայն, դիտորդների մոտ նաեւ կարծիք կա, որ Մեհրիբան Ալիեայի առաջադրման նախաձեռնությունը հանդիսանում է ընդդիմությանը եւ միջազգային հանրությանը ապակողմնորոշման նպատակով կանխամտածված քայլ:
«ԶԼՄ-ներում այդ թեմայի ակտիվ քննարկումը կօժանդակի Մեհրիբան Ալիեւայի համար պետության մեջ երկրորդ դեմքի ձեւավորմանը, որով ներկայում օժտված է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը», -եզրակացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկությանը, թե գալիք նախագահական ընտրություններում DADT-ն առաջադրելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ’ Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը, կուսակցության մամուլի քարտուղար Էսմիրա Շուքյուրովան հայտարարել է, որ այդ նախաձեռնության հետեւում կանգնած են ժամանակին DADT-ից հեռացված եւ համանուն կուսակցություն հիմնած մի խումբ անձինք: DADT մամուլի քարտուղարը հավաստել է, որ կուսակցությունը սատարում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում