Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին առաջարկվում է ստեղծել Հայաստան-Սփյուռք միասնական ճակատ
Կարդացեք նաև
Հայոց Ցեղասպանությունը որպես իրողություն երբևէ չպետք է սպասի որևէ կողմի ճանաչմանը, այլ ողջ մարդկության կողմից պետք է ստանա քաղաքական առողջ կեցվածքի դրսևորում և դատապարտում: Եվրոպայի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը: «Արմենպրես» -ի հողորդմամբ’ խորհրդաժողովի առանցքում է եղել Հայաստան-Սփյուռք միասնական ճակատի ստեղծումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Հայաստան-Թուրքիա և Սփյուռք-Թուրքիա առնչությունների կապակցությամբ որդեգրելիք կեցվածքը, վարելիք քաղաքականության սկզբունքների և շրջագծի սահմանները և կարմիր գծերի հստակեցումը, անհետաձգելի հրամայականներ են»,-կարևորելով փոխհամաձայնեցված քայլերի անհրաժեշտությունը’ նշել է Կարո Հակոբյանը:
Բացի դրանից, բանախոսը Հայաստանի պետական համապատասխան կառույցներին, Հայաստանի և Սփյուռքի քաղաքական և հասարակական կազմակերպություններին և լրատվական կառույցների ներկայացուցիչներին առաջարկել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչման» փոխարեն գործածել «Հայոց Ցեղասպանության դատապատում» եզրը: Կարո Հակոբյանը, անդրադառնալով Բարաք Օբամայի կողմից 1915թ.-ի եղելությունները Հայոց Մեծ Եղեռն որակմանը, նշել է, որ այդ դեպքում մեր մոտեցումը պետք է այլ լինի: «Եթե հայ ժողովուրդը 1915թ.-ի Ցեղասպանությունը Եղեռն է անվանում, և ԱՄՆ նախագահը Հայոց Մեծ Եղեռն, այդ դեպքում ոչ թե անխոհեմաբար պետք է բողոքել ԱՄՆ-ին, այլ շնորհակալական հայտարարությամբ հանդես գալ և մեծ լարվածություն առաջացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում»,-ընդգծել է Կարո Հակոբյանը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների արդյունավետության համար Կարո Հակոբյանն առաջարկել է, որ ՀՀ համապատասխան մարմիններն ավելի մոտ հարաբերություններ մշակեն Սփյուռքում լոբբիստական աշխատանք ծավալած կազմակերպությունների հետ: Առաջարկել է նաև ավելի արդիականացվել, չբավարարվել Սփյուռքի ներկա ֆորմալ հարաբերություններով: «Եվրոպայի hայերի hամագումարի անունից հայտնում եմ մեր անվերապահ համագործակության պատրաստակամությունը հանուն մեր պետականության հզորացման, մեր ոտնահարված իրավունքների վերականգ? ?ան, հանուն արդարության և Հայաստան-Սփյուռք միասնական ճակատի ստեղծման»,-ելույթը եզրափակել է Կարո Հակոբյանը:
Եվրոպայի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդաժողովը հունիսի 22-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում էր մեկտեղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, նախարարության Եվրոպայի բաժնի պատասխանատուներին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չետեչյանին և հյուպատոսին, ֆրանսահայ համայնքի և Եվրոպայի մի շարք այլ երկրների հայ համայնքների կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում