ՖԻՖԱ. երկու բրազիլացիների մահերը չեն դադարեցնի կոնֆեդերացիայի գավաթի մրցաշարը
Կարդացեք նաև
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, պաշտոնապես հայտարարել Է, որ չի ընդհատելու Բրազիլայում անցկացվող ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարը այդ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ արդեն երկրորդ քաղաքացու մահվան պատճառով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզական լրագրողների միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻՊՍ-ի ֆուտբոլի հանձնաժողովի նախագահ, բրիտանացի լրագրող Կիր Ռադնեջը:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքից ոչ հեռու սպանվել Է մի երիտասարդ, ինչը բողոքի նոր ալիք Է առաջացրել երկրում, որտեղ շատերը դժգոհություն են հայտնում երկրի կառավարության կողմից թանկարժեք ֆուտբոլային մրցումներ, այդ թվում՝ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացնելու առիթով’ նշելով, որ դրա համար անհրաժեշտ գումարները ցանկալի կլիներ օգտագործել սոցիալական հարցերի լուծման համար:
Մինչ այդ բողոքի ցույցերից մեկի ժամանակ ոստիկանության կողմից օգտավործված գազի պատճառով մահացել Էր մեկ կին: Երկրորդ զոհը երիտասարդ տղամարդ է:
ՖԻՖԱ-ն շատ արագ արձագանքել Է այս միջադեպին’ կատեգորիկ դեմ արտահայտվելով կոնֆեդերացիայի գավաթի մրցաշարի դադարեցման գաղափարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում