Հայաստանը կուրորեն չի ներքաշվում սպառազինությունների մրցավազքի մեջ. Սեյրան Օհանյան
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը կուրորեն չի ներքաշվում Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքում: Այդ մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք բազմիցս խոսել ենք այն իրավիճակի մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր է իրականացնում սպառազինությունների մրցավազքի մեջ մեզ ներքաշելու ուղղությամբ, բայց մենք հենց այնպես, կուրորեն չենք ներքաշվում, մենք ավելի շատ որակ ի վրա ենք շեշտը դնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Ադրբեջանի սպառազինումը Հայաստանին չմտահոգել չի կարող, սակայն ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ ամեն ինչ արվում է ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար’ ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական առումով: Օհանյանը նշեց, որ սպառազինությունների մատակարարման գործընթացի թափանցիկությունը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերահսկել հավասարակշռության խախտումներն ու այդ զենքերի օգտագործման հարցում որոշակի սահմանափակումների պարտադրանք կիրառելու հնարավորություն է ընձե ռնում: Օհանյանը խոսեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ կարեւորելով վերջերս այդ նպատակով ՀՀ-ՌԴ միջեւ ստորագրված պայմանագիրը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրն օրեր առաջ ռուսական «Ведомости» պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ցամաքային զինատեսակների մատակարարումը: Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի: Ադրբեջանն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական գործունեությամբ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համալրվում է զինտեխնիկայով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում