Ռուսաստանում նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել դատարանի դահլիճում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՌԴ պատժի կրման դաշնային ծառայության ավտոտրանսպորտի վարչության նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի դատարաններից մեկում անմիջապես դատական նիստի ժամանակ ինքնասպան է եղել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` իրավապահ մարմիններում աղբյուրի հղումով:
Կատարվածի հանգամանքները պարզվում են:
Իր հերթին, դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովան գործակալությանը պատմել է, որ դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալը, գտնվելով դատական նիստերի դահլիճում, «ինքնասպանության փորձ է կատարել» դատավորի կողմից դատավճռի հրապարակումից հետո: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
meduza.io-ն հայտնում է, որ նա կարողացել էր նիստերի դահլիճ ատրճանակ տանել:
Սվիրիդովը մեղադրվում էր մեկ այլ պաշտոնյայից 10 մլն ռուբլու շորթման համար: Հաղորդվում է, որ նա 4-րդ աստիճանի քաղցկեղ ուներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում