Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային թիմը զիջեց «Արարատ»- ին
26/06/2013 18:19
Կարդացեք նաև
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց մայրաքաղաքային «Արարատ» թիմին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից’ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին մարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Այսօր տեղի է ունեցել ստուգողական հանդիպում Հայաստանի Մ-19 հավաքականի և Երևանի «Արարատ»-ի միջև: «Արարատ»-ը հաղթանակ է տարել 2:1 հաշվով, իսկ Մ-19 հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Համլետ Ասոյանը՝ առաջին խաղակեսում 11 մետրանոցով գրավելով մրցակցի դարպասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում