«Ժողովուրդ». «ԱՅՈ»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու
Նմանատիպ
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչև այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «ԱՅՈ»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը:
Ըստ մեր տեղեկությունների, պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն՝ առաջին հերթին շտաբներ ձևավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչև այժմ լուծված չեն և այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով: Երկրորդ փուլում արդեն «ԱՅՈ»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, և ներկայացնել իրենց ծրագիրը: Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:
Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը դարձյալ կկայանա Դվին հյուրանոցում: Մեր տեղեկություններով, դրամահավաքին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու և մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու: Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու և բացատրեն մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «ԱՅՈ»-ն: Թերևս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում