Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ռուսական ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել սիրիական Իդլիբ նահանգում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:
«Իդլիբի էսկալացիայի գոտում իրավիճակը կրկին ուշադրության կենտրոնում էր: Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն հայտնեց ծայրահեղական խմբավորումների ագրեսիվ գործողությունների շարունակման կապակցությամբ», – ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ընդգծվում է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը», – ընդգծում է Կրեմլը:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել Իդլիբի հարցով միջգերատեսչական խորհրդակցությունները, որոնք նպատակաուղղված են սիրիայի այդ նահանգում լարվածության նվազեցմանը:
«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել Իդլիբի վերաբերյալ երկկողմ միջգերատեսչական խորհրդակցությունները՝ ուղղված լարվածության նվազեցմանը, հրադադարի ապահովմանը և ահաբեկչության սպառնալիքի չեզոքացմանը: Կողմերը հաստատել են, որ ռազմական գերատեսչությունների միջև շփումները կշարունակվեն ինտենսիվ ռեժիմով», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում