Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին
22/02/2020 10:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին Times.am-ը տեղեկանում է դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում