ԵՄ-ն հասկացրել է ադրբեջանցի ակտիվիստներին` առաջին տեղում էներգետիկ շահերն են
Նմանատիպ
ԵՄ-ի ղեկավարությունը պատասխանել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումին:
Դիմում-պետիցիայի նախաձեռնողները Մարդու իրավունքների ակումբի, Մեդիա կենտրոնի 50-ից ավելի ակտիվիստներն են, ովքեր դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոյին և ԵՄ-ի խորհուրդի նախագահ Հերման վան Ռոմպեյեին: Նրանք դիմել էին Եվրամիության ղեկավարներին’ Իլհամ Ալիևի Բրյուսել կատարած այցի ժամանակ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների խախտման հարցը և ազդեցություն գործելու այդ ոլորտում առկա խնդիրների լուծման վրա:
- Կարդացեք նաև’ Մի,՛ զոհաբերեք դեմոկրատիան հանուն էներգետիկ շահերի
Օրերես Բարրոզոյի և Ռոմպեյի անունից պատասխան նամակ է հղել ԵՄ-ի’ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակության հարցերով զբաղվող Գուննարա Վիեգանդան:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը և ԵՄ-ն 2011թ-ի հունվարի 13-ին ստորագրել են Հարավային գազային միջանցքի վերաբերյալ համաձայնագիր , որի բաղկացուցիչ մաս TAP և NabuccoWest նախագծերն իրականացվում են մասնավոր ընկերությունների կողմից և ունեն առևտրային նշանակություն: Իր հերթին ԵՄ-ն կհարգի այն որոշումը, որը կընդունեն կազմակերպությունները:
Նամակում ասվում է նաև, որ ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախումների վերաբերյալ:
2013թ-ի մարտի 20-ի Եվորպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակնեում հայտարարվեց, որ Ադրբեջանը իր ստանձնած պարտավորությունների չինչի տոկոսն է իրականացնում, ինչը մեծ անհանգստություն է առաջ բերում ԵՄ-ի մոտ:
- Կարդացեք նաև`Եվրոպան կրկին դավաճանեց սեփական արժեքներին
Թվարկելով ոլորտին առնչվող Ադրբեջանում առկա բազմաթիվ խնդիրները’ նամակի վերջում նշվում է. «Համոզված եղեք մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության հարցերը միշտ բարձրացվում են Ֆյուլեի, Բարրոզոյի, Ռոմպեյի և Էշտոնի այցերի ժամանակ: Դրանք քննարկվել են նաև նախորդ շաբաթ Իլհամ Ալիևի այցի ժամանակ»:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում