Հ. Մխիթարյանը հայտնվել է Ուկրաինայի «Պրեմիեր լիգա»-ի խորհրդանշական թիմում
Կարդացեք նաև
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ուկրաինայի առաջնության խորհրդանշական հավաքականում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ուկրաինական ua-football կայքը, Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում’ դառնալով ռեկորդային 25 գոլի հեղինակ: Մխիթարյանը հայտնվել է ինչպես «Պրեմիեր լիգա»-ի ընդհանուր, կայքի խորհրդանշական, այնպես էլ լեգիոնականների խորհրդանշական հավաքականներում: Մխիթարյանը բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում’ դառնալով հինգ դուբլի եւ մեկ հեթ-տրիկի, հինգ գոլային փոխանցման հեղինակ և այսպիսով ապացուցելով, որ թիմային խաղացող է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյոր» տեղափոխվեց 2010-ին’ հասցնելով դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր, միեւնույն ժամանակ դառնալով «Պրեմիեր լիգա»-ի լավագույն եւ ռեկորդային ռմբարկու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում