Պայթյուն` Դամասկոսի քրիստոնեական թաղամասում
27/06/2013 18:17
Նմանատիպ
Մահապարտ ահաբեկիչը հունիսի 27-ին պայթուցիկ սարք Է գործի դրել Դամասկոսի քրիստոնեական հին թաղամասում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Իհբարիա» հեռուստակայանին, ահաբեկչական գրոհը կատարվել Է Բեբ-Թումա թաղամասի Սբ.Մարիամ մայր տաճարի եւ «Ալ Իհսան» բարեգործական ընկերության մերձակայքում:
Զոհվել են չորս խաղաղ բնակիչներ, կան վիրավորներ:
Զինյալները վերստին ականանետներով գնդակոծել են Ռուկն Էդ Դին հյուսիսային թաղամասը: Այնտեղ տուժածների մասին տեղեկություններ չկան, պատճառվել Է նյութական վնաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում