Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 20-ամյակի միջոցառումներին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է շրջկենտրոն Մարտակերտ եւ մասնակցել քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի ազատագրումը մեծ տոն է մեր ողջ ժողովրդի համար, եւ այն իրականություն են դարձրել հայ ժողովրդի լավագույն զավակները, ում սխրանքը միշտ օրինակ կհանդիսանա սերունդների համար:
Բակո Սահակյանի խոսքով’ հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրանց նպատակների իրականացումն է, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման եւ մարտակերտցիների կենսապայմանների բարելավման, մեր անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետեւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում