Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: Վերջին 1 օրվա ընթացում Ռուսաստանի 20 շրջաններում կորոնավիրուսով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային:
Դեպքերից 120-ը գրանցվել է Մոսկվայում, 6-ը՝ Մոսկվայի մարզում և Ղրիմում, 4-ական` Պսկովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Յակուտիայում և Օրենբուրգի մարզում, 2-ական` Տուլայի մարզում, Կոմիում, Կաբարդինո-Բալկարիայում և Պերմի երկրամասում, 1-ական` Բրյանսկի, Արխանգելսկի, Կալինինգրադի, Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Չելյաբինսկի մարզերում, Բաշկիրիայում և Ստավրոպոլի երկրամասում:
Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվել են համաճարակային վատ իրավիճակ ունեցող երկրներում: Բոլորը հոսպիտալացված են: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստում են սահմանափակումների ցուցակներ, որոնք կփոխանցվեն դաշնության սուբյեկտներին: Այդ սահմանափակումները վերաբերում են խանութների, մեծ առևտրի կենտրոնների աշխատանքներին և գոյացող հերթերին:
Ռուսաստանում, այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի, 29-ն առողջացել են, 122 000 մարդ մնում է հսկողության տակ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում