Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից
01/04/2020 18:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը հրաժարվում է ձեռքսեղմումից հանդիպումների ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բոլորն այժմ սոցիալական հեռավորություն են պահում»,– ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ձեռքսեղմումով է ողջունում գործընկերներին:
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այս օրերին նախագահը գերադասում է անել ամեն ինչ հեռակա կարգով․ «Բոլորը տեսնում են, թե ինչպես է նա աշխատում հեռակա կարգով, և այժմ այդ ձևաչափը հնարավորինս լայն կիրառում կունենա»,-ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում