Թրամփն ասել է, թե ինչու դիմակ չի կրում

Թրամփն ասել է, թե ինչու դիմակ չի կրում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրել, քանի որ դա չի համապատասխանում ԱՄՆ առաջնորդի իր կարգավիճակին:

Թրամփն ասել է, որ իրեն լավ է զգում և ուղղակի չի ցանկանում դիմակ կրել:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սպիատկ տանը նստելն ու դիմակով այլ երկրների ղեկավարների հետ զրուցելն իր համար չէ:

Ամեն դեպքում Թրամփը չի բացառել, որ կարծիքը կարող է փոխել՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի մասով իրավիճակը շուտով կփոխվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում