Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
02/07/2013 21:35
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում