Չարբախցիները սպասում են «զորավարի գալուստին»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Արդեն մի քանի օր է, ինչ Շենգավիթի Չարբախ թաղամասում մարդկանց խոսակցության հիմնական թեման ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտալուտ այցն է իրենց թաղամաս: Բոլորը սպասում են «զորավարի գալուստին»: Աչքալուսանքը տեղ են հասցրել փոխգնդապետ Աշոտ Վարդանյանը եւ նրա մտերիմները, Վարդանյանը ՄՌՈւ-ի պետի տեղակալներից է: Նա Չարբախում ավտոդպրոց՝ «ԴՕՍԱԱՖ» է ստեղծել, որի բացումը կլինի առաջիկայում: Վարդանյանը պարծեցել է, թե շքեղ բացում է կազմակերպելու եւ բերելու է անգամ Գասպարյան Վովային:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում