Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, սակայն աշխատավարձ ստանում է. Ղազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին:
Ղազարյանը միևնույն ժամանակ նշել է, որ նիստերին մասնակցելը դատավորների պարտավորությունն է. «Ըստ էության, դատավորների աշխատանքն արտահայտվում է նիստերին մասնակցելով»:
Գրիգորյանը չի մասնակցել նաև աշխատանքային նիստերին. «Բայց մենք նրան հանդիպում ենք»:
Ինչ վերաբերում է վերջինիս աշխատավարձից զրկելուն, Ղազարյանը նշել է, որ նրանք նման լիազորություն չունեն, սակայն Գրիգորյանը կարող է հրաժարվել դրանից, փոխանցել որևէ հիմնադրամի:
Ղազարյանը չգիտի, թե ինչու Գրիգորյանը չի մասնակցում նիստերին. «Իմ կարգավիճակը թույլ չի տալիս, ես նման իրավունք չունեմ նրանից բացատրություն պահանջելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում