24.1 C
Yerevan

Լևոն Իգիթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Նմանատիպ

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ռոքնռոլի...

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում նշանակվել է Մարինա Հակոբյանը, որը մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: Այս լուրը երեկ երեկոյան հայտնել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Միաժամանակ նա հայտնել էր, որ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը:

Panorama.am-ը դիմեց նախարարություն՝ պարզելու, արդյո՞ք մրցույթ չի կայանալու, քանի որ ավելի վաղ մեզ հայտնել էին, որ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն ընտրվելու է մրցույթով, ինչպես նախորդ անգամ՝ 2015 թվականին։

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ Մարինե Հակոբյանը պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է և անպայման մրցույթ է կայանալու։

Նախարարը նաև տեղեկացրել էր, որ այսօրվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի արվեստագետ Վահան Բադալյանը: Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

spot_imgspot_img