Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վաղը կարտահայտի իրենց դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վաղը կարտահայտի իրենց դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:

Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Փաստաբանն իր հարցազրույցում նշել էր, որ «գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում