Լիսկան լրագրողների՞ն է տականք անվանել

«Ժողովուրդ»–ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե արդյոք ճիշտ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել։ «Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար։ Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները»,–ասաց Խաչատրյանը։

«Ժողովուրդ»–ի հարցին, թե տեղեկություններ կան, որ իր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում, Խաչատրյանը վրդովված պատասխանեց. «Նման տականքներից կարելի է սպասել, ամեն ինչ խոսում են։ Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում։ Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում