Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին
10/08/2020 12:59

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան ու Մինսկը կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչը բխում է ռուս ու բելառուս եղբայրական ժողովուրդների շահերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում