Ֆրանսիացի գիտնականներն ավելի ճշգրիտ ատոմային ժամացույց են ստեղծել

Ֆրանսիացի գիտնականները մշակել են ատոմային ժամացույցի նոր տարատեսակ, որում լազերի փնջերի ինտերֆերենցիան թույլ Է տալիս ժամանակը որոշելիս հասնել ավելի մեծ ճշգրտության, քան ավանդական մոդելը, որը հիմնված Է ցեզիումի ատոմի տատանումների վրա, հաղորդում Է BBC-ին:

Մասնագետների խոսքով՝ նոր կառուցվածքը գործում Է ատոմները զավթող օպտիկական ցանցի սկզբունքով, որը հնարավորություն կընձեռի հասնելու ժամանակի չափումների ռեկորդային ճշգրտության. սարքը 300 միլիոն տարվա ընթացքում հետ կմնա մեկ վայրկյանով:

Ատոմային ժամացույցներն ավելի ու ավելի կարեւոր դեր են խաղում հեռահաղորդակցությունների, նավագնացության եւ ֆինանսական ինդուստրիայի բնագավառում:

Նման տեսակի առաջին ճշգրիտ սարքը, որը ժամանակը չափում Է ցեզիում-133-ի իզոտոպի տատանումներով, Մեծ Բրիտանիայում հայտնվել Է 1955 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում