Եվրոպայի և աշխարհի թուրք չեմպիոնը կարող է խստորեն պատժվել հայերին վիրավորելու համար
Նմանատիպ
Հայերին վիրավորած թուրք ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռըզա Քայաալփը կարող է խստորեն պատժվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Ռըզա Քայաալփին պատժելու համար դիմումներ են ստացվել Միջազգային օլիմպիական կոմիտեում (IOC): Միաժամանակ թուրք ըմբշամարտիկի դեմ բողոքներ են ներկայացվել նաև Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիա (FILA):
Քայաալփը Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ Twitter սոցիալական կայքի իր էջում գրել էր. «Հրապարակը թողել եք հայերին: Թող Ալլահը պատժի ցուցարար թալանչիներին», «Հայաստանի ժողովուրդը տոնում է’ մտածելով, որ գրավել է Թասքիմի հրապարակը և հանգիստ կարողանում է վիրավորել Թուրքիային», «Հայրենիքի դավաճաններ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում