«Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսն իր թվիթերյան էջում Թուրքիային դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար և հակամարտող կողմերին կոչ արել անմիջապես զինադադար կնքել:
«Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային: Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անմիջապես զինադադար կնքել: Կանգնում ենք հայերի կողքին»,- նշել է եվրախորհրդի պատգամավորը և գրառմանը կից «Հայաստանուժեղ» հեշթեգը տեղադրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում