ՌԴ ԱԴԾ-ն Վոլգոգրադում ահաբեկիչների է չեզոքացրել՝ կանխելով ծրագրված ահաբեկչությունները (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադ քաղաքում ընդհատել է «Կատիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունից միջազգային ահաբեկիչների ցանցի գործունեությունը, տեղեկացնում է ria.ru-ն։
Ըստ հաղորդման՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից ՌԴ եկած ահաբեկչական խմբի անդամները Վոլգոգրադում ահաբեկչություններ էին ծրագրում։
«Ձերբակալության ժամանակ պարագլուխը և նրա հանցակիցը, որոնք փորձել են ահաբեկչության միջոցները դուրս բերել Վոլգոգրադում նախապես սարքավորված թաքստոցից, զինված դիմադրություն են ցուցաբերել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին և արդյունքում չեզոքացվել են»,-պատմել են գերատեսչության հասարակական կապերի կենտրոնում:
Խուզարկության ժամանակ ուժայիններն առգրավել են հրազեն, ռազմամթերք, քիմիական նյութեր և ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար խոցող տարրեր, ինչպես նաև կրոնական բնույթի գրականություն և Վոլգոգրադի քարտեզ՝ դրանում նշված ապագա գրոհների վայրերը:
Ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգել են Սիրիայից, իսլամիստները ծրագրում էին պայթեցնելկառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, վտանգավոր արտադրական շինություններ և «Մայր Հայրենիք» հուշարձանը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում և Մայկոպում:
Տեսանյութը կարող եք դիտել ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում