Իրանն աջակցում է Ռուսաստանի` ԼՂ հարցով նախաձեռնությանը. ՌԴ-ում Իրանի դեսպան
17/10/2020 14:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլիներ նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ:
«Կամ այլ մոդելներ, ընդունենք՝ որոշակի համաձայնեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի, Թուրքիայի համատեղում և այլ առաջարկներ»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ուսումնասիրման և քննարկման ենթակա են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում